Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

09 հոկ 2018 10:37

«Ժամանակ».ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ ովքեր են սնանկացել Սեդրակ Քոչարյանի մենաշնորհի հետևանքով

«Ժամանակ».ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ ովքեր են սնանկացել Սեդրակ Քոչարյանի մենաշնորհի հետևանքով«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը:

Խոսքը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմիջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:
Դեռևս այդ տարիներին էր մամուլը գրում, որ Ֆինլանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել:
ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մենաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունների արդյունքում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր