22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

09 հոկ 2018 11:13

«Իրատես».Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա

«Իրատես».Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա«Իրատես» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, նրանց նախարարներին փողոցում ազատում աշխատանքից, վերջիններս վստահ են, որ առանց իրենց ոչ հեղափոխություն կլիներ, ոչ էլ հետագա կառավարումն է հաջողվելու։
Մի կողմից Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե ջուր ու մարդ է բերել իշխանափոխության գործը գլուխ բերելու համար, մյուս կողմից էլ ՀՅԴ-ում են այլ պատճառ տեսնում, թե ինչու պետք է հատկապես իրենց հետ իշխանությունը համագործակցի։

Ի դեպ, ՀՅԴ-ն կառավարությունից հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը, նրանց հետ նորից համագործակցելու մասին հարցին ի պատասխան, ասաց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, եւ չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերի մասին»: Ասել է՝ դուռն այս կուսակցության առաջ դեռ փակված չէ, իսկ թե ինչու, դրա հիմնավորումն արդեն լսեցինք դաշնակցական մեր աղբյուրից։
Սփյուռքում դաշնակցության ազդեցությունը շատ մեծ է, եւ Հայաստանի ցանկացած ղեկավար չի կարող անտեսել այս հանգամանքը, եթե ուզում է, որ սփյուռքի գործոնն ակտիվ աշխատի։ Ըստ մեր աղբյուրի, որքան էլ ներսում ՀՅԴ-ն չցանկանան տեսնել իշխանությունում, չեն կարող հաշվի չառնել դրսի գործոնը։
«Դրսի կառույցներին հիմնականում համախմբում, ուղղորդում են դաշնակցական ուժերը, նրանք այդ երկրների ներսում կարողանում են ինչ-ինչ հարցեր լուծել, այնպես որ Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա»,- եզրափակեց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր