Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

10 հոկ 2018 15:08

Կվերսկսվի Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը.նրան թունավորել են. Коммерсантъ

Կվերսկսվի Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը.նրան թունավորել են. КоммерсантъՌուսաստանի Դաշնության Քննչական Կոմիտեն կվերսկսի Մորդովիայի կալանավայրում հայազգի գործարար և բարերար Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը: Այս մասին փոխանցում է  «Коммерсантъ» -ը:  
2017 թվականի հոկտեմբերի 16-ին ոմն ծանոթներ՝ Մոսկվայից ժամանած երկու տղամարդ, Հայրապետյանին փոխանցել էին դեղամիջոցներ կալանավայրի աշխատողների միջոցով: Մյուս օրը կալանավորված Հայարապետյանը ընդունել է դեղամիջոցները և քիչ անց մահացել է կալանավայրի բուժկետում, պատմել է Լևոն Հայարապետյանի փաստաբան Կարեն Ներսեսյանը:
«Իր մահվան նախօրեին Հայարապետյանը զանգահարել է իր եղբորը Հայաստան և ընկերոջը՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքիեպիսկոպոս Պարգևին և հայտնել, որ նրան թունավորել են»,-ասել է փաստաբանը:
Հայրապետյանը ասել է, որ երկար չի ապրի և խնդրել է չհուղարկավորել նրան առանց դատաբժշկական փորձաքննության, հավելել է Ներսեսյանը: Ըստ նրա, կալանավայրի բժիշկներն արձանագրել են, որ Հայարապետյանը մահացել է սիրտ անոթային անբավարարվածության պատճառով:
Փաստաբանը վերլուծել է Հայարապետյանի հարաբերություններն իր հարազատների հետ և ենթադրել, որ նրանք կարող էին հետաքրքրված լինեին նրա մահվան մեջ:
«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնը ազատ արձակվեր, կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կարող էր զրկել հարազատներից որևէ մեկին ժառանգությունից, ինչը ձեռնտու չէր նրանց համար»,- հստակեցրել է Ներսեսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր