Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

10 հոկ 2018 17:40

Վեոլիա ջուրը 3368 ապօրինի ջրագծեր է հայտնաբերել

Վեոլիա ջուր ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Գործունեության առաջին իսկ օրերից Վեոլիա Ջուր ՓԲԸ կարեւորագույն խնդիրներից մեկը հանդիսացել է ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարը: Այս մերժելի երեւույթը մեզանում տասնամյակների պատմություն ունի ու պայմանավորված է տարբեր պատճառներով. ոռոգման ջրի բացակայություն կամ անբավարարություն, սպառողների ոչ բավարար իրավագիտակցություն ու քաղաքացիական դիրքորոշում, տեղեկացվածության պակաս՝ ջրի կարեւորության եւ ջրամատակարարման համակարգի աշխատանքի վերաբերյալ, կամ ուղղակի հանցավոր պահվածք՝ սեփական շահից ելնելով:
Դրանով պայմանավորված, ջրօգտագործման կարգի խախտման ձեւերն էլ տարբեր են, ճանապարհներն էլ: Ընդ որում, ամեն անցած ժամանակաշրջան իր «ձեռագիրն» է թողել իրավիճակի վրա, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դրանց վերացման գործում: Այստեղ դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը. սպառողների ագրեսիվ պահվածքը, ստուգողներին բնակարան ներս չթողնելը, ապօրինությունները թաքցնելը, օրենսդրության պահանջը յուրովի մեկնաբանելը … Այնուամենայնիվ, պայքարն այս ուղղությամբ շարունակվում է, արդյունքներն էլ խոսուն են: Այսպես, անցած ժամանակահատվածում Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել են տարաբնույթ 5483 խախտում: Դրանցից 3368-ը ապօրինի ջրագծեր են: Եւս 314-ը ջրազրկման խախտման դեպք է, երբ պաշտոնապես ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին:
Նման 1800 դեպք էլ արձանագրվել է, կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ: Ինչ վերաբերում է ջրաչափերի «գլխին խաղ խաղալուն». պոկված կնիք, ասեղով կանգնեցված պտուտակ, նվազեցված ցուցմունք եւ այլն, ապա դրանք 3850-ն են եղել, եւ Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ: Այս ընթացքում քանիցս ԶԼՄ-ներին ներկայացվել է տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ, հանրությանը ցուցադրվել է Ջրաչափերի լաբորատորիայի աշխատանքը, կազմակերպվել են շրջայցեր լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաեւ հեռուստահաղորդումներ:
Նաեւ ասվել է ներդրումային ծրագրերի մասին, հրապարակվել են հաղորդագրություններ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ, որպես ապօրինությունների դեմ պայքարի թերեւս ամենաարդյունավետ միջոցի: Արվում է հնարավորինս այս գործում աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար: Քանզի խնդիրը ոչ միայն ապօրինի օգտագործված ջուրն է ու չհավաքագրված գումարները, այլեւ սոցիալական արդարության սկզբունքի պահպանությունը:
Թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում, եւ անկախ սպառողի կարգավիճակից ու սոցիալական դրությունից: Հանուն ընկերության 550 հազար ակտիվ բաժանորդների՝ մատուցվող ծառայություններից հավասարաչափ օգտվելու իրավունքի ապահովման»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր