Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 հոկ 2018 18:50

Ովքեր են ՀՀԿ խմբակցության` ճնշման ենթարկված պատգամավորները

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ հայտարարություն տարածեցին` իրենց համաձայնությունը հայտնելով դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, թե այդ հայտարարությունն իրենց խմբակցության պատգամավորները ստորագրել են ճնշման ներքո: «Պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ, այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է»: Գործընկերների նկատմամբ ճնշումների մասին հայտարարել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից փորձեց պարզաբանում ստանալ` արդյոք Վարչապետը ճնշո՞ւմ է գործադրել, եւ սա մարդու իրավունքների խախտո՞ւմ է: «Երբ մենք պարոն Շարմազանովին ասում էինք, որ քաղաքացիների նկատմամբ ճնշում է գործադրվում, նա ասում էր` ով նման բան է հայտարարում, թող փաստեր ներկայացնի եւ դրա մասին հաղորդում տա: Հիմա ես հորդորում եմ Շարմազանովին` հաղորդում ներկայացնի պատգամավորների նկատմամբ ճնշման փաստով»,-մեզ հետ զրույցում ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից Կնյազ Հասանովից ճշտեց` արդյոք վերջինիս նկատմամբ գործադրվել են ճնշումներ:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում կուսակցության « դավաճաների» քանակը մեծանում է: Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը  Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր