Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 հոկ 2018 17:50

Միկայել Ժանը, հայերին տեսնելով, ինքն իրեն է ճանաչում

Միկայել Ժանը, հայերին տեսնելով, ինքն իրեն է ճանաչումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի համար ամեն անգամ Հայաստան այցելելն իսկական հուզմունք է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միկայել Ժանը նշել է, որ հայերին տեսնելով՝ ինքն իրեն է ճանաչում: «Հայերն ու հայիթցիները միանշանակ իրար հասկանում են: Առաջին անգամ Հայաստան եկա 2015 թվականին: Ցեղասպանության հուշահամալիրում դեմ հանդիման հանդիպեցի ողբերգության հետ: Լինել կանադացի՝ նշանակում է լինել այն երկրներից մեկի քաղաքացին, որի խորհրդարանն առաջիններից էր, որ ընդունեց հայերի ցեղասպանությունը: Ուստի, երբ այս ծաղիկը կրում եմ կրծքիս (ցույց է տալիս կրծքին փակցրած անմոռուկը), ես հասկանում եմ, թե դա ինչ է նշանակում»,- ասաց ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հիշեց իր կյանքի պատմությունը, թե ինչպես են տատն ու մայրը ամբողջ կյանքի ընթացքում ջանքեր գործադրել սեփական իրավունքները պաշտպանելու համար: «Շատ հայիթցիներ զոհ են գնացել բռնապետական ռեժիմին, իմ ընտանիքը ևս հալածանքների է ենթարկվել: Երբ ընտանիքիս հետ փախչել եմ Հայիթիից, 10-11 տարեկան էի: Ես լավ գիտեմ ինչ է բռնաճնշումը»,- ասաց նա:
Միկայել Ժանի խոսքով՝ կին ծնվելն ու կին լինելը պայքար է, և կանայք իրենց ողջ կյանքի ընթացքում պայքար են մղում խտրականության դեմ:
ՖՄԿ գլխավոր քարտուղարը հիշում է, երբ 2015 թվականին այցելել էր Հայաստան, քաղաքական իրավիճակն այստեղ այլ էր: «2018 թվականին մենք վկա ենք թավշյա հեղափոխությանը, որի ազդեցությունը հայերի վրա տեսնում ենք տեղում»,- նշեց Ժանը: Նա նկատեց, որ այս անգամ առաջինն այցելել է «Թումո» կենտրոն, հանդիպել երիտասարդների հետ, ովքեր շատ լավ էին տիրապետում ֆրանսերենին: «Տեսա, թե ինչքան հպարտ են նրանք, որ հանդիսանում են թավշյա հեղափոխության սերունդ»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր