Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի          Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

11 հոկ 2018 19:10

Կադիրովին զայրացրած չեչենը ներողություն է խնդրել իր արարքի համար (տեսանյութ)

Մոսկովյան ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի առիթով Ռամզան Կադիրովին զայրացրած չեչենը, ներողություն է խնդրել իր գործողությունների համար:
«Բարի երեկո, ես ուզում եմ ներողություն խնդրել իմ անարժան արարքի համար, որ ես արել եմ ավտոբուսում, շիշը նետելով առջևում նստած տղաների վրա և ասել «Ահմաթը ուժ է»: Ինձ վրա խիստ զայրացան իմ ծնողները և հանրապետության ղեկավարությունը», -ասել է երիտասարը հրապարակված տեսանյութում:
Միջադեպի տեսանյութը տարածվել էր, ինչին ավելի վաղ անդրադարձել էր Ռամզան Կադիրովը: Սոցիալական ցանցերում Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, որ վրդովված է երիտասարդի վարքի պատճառով և կոչ էր արել նրան ծնողների հետ գալ, բացատրություն տալ և ներողություն խնդրել:
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայի ուսանողները, ովքեր սովորում են Մոսկվայի համալսարաններում, իրենց վատ պահելու դեպքում կվերադառնան հայրենիք:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր