Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին, 3 վիրավnր կա          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

12 հոկ 2018 09:47

«Հրապարակ».«Դվինը» կդառնա նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց՝«Դավիթ Բեկ». տանիքին ուղղաթիռներ կկայանեն

«Հրապարակ».«Դվինը» կդառնա  նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց՝«Դավիթ Բեկ». տանիքին ուղղաթիռներ կկայանեն«Հրապարակ» թերթը գրում է. ««Դվին» հյուրանոցի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Հյուրանոցը մասնավորեցման ցանկում հայտնված՝ պետական գույք հանդիսացող 47 անուն կազմակերպություններից է, որի վերաբերյալ նախագիծն այս տարի հունիսին ընդունվեց ԱԺ-ում։ Տարիներ շարունակ այն ո՛չ գործում էր, ո՛չ կառուցվում։ Հիմա նախատեսում են հյուրանոցը ռեբրենդինգի ենթարկել, անունը փոխել՝ «Դավիթ Բեկ»:

Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչև անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր