Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 հոկ 2018 10:19

«Ժողովուրդ». ՌԴ պաշտոն­յաներն ակտիվացել են.ՀՀԿ-ն ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները կարող են այլ լույսից ներկայացնել

«Ժողովուրդ». ՌԴ պաշտոն­յաներն ակտիվացել են.ՀՀԿ-ն ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները կարող են  այլ լույսից ներկայացնել«Ռուսաստանի Դաշնության պաշտոն­յաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարա­նական գործընկերներին:
Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի գլխավորած պատվիրակությանը:

Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքրքիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշանակում է, որ դեռեւս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն համարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններն այլ լույսից ներկայացնել:
Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում՝ միանգամայն այլ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր