Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

12 հոկ 2018 21:13

Էրդողանը մեղադրել է բանակում չծառայածներին մոռանալով սեփական երեխաների մասին

Էրդողանը մեղադրել է բանակում չծառայածներին մոռանալով սեփական երեխաների մասինԹուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսելով քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատների կողմից ղեկավարվող սիրիական շրջանների մասին հայտարարել է, որ «կավերի Եփրատի արևելքում ահաբեկչության որջերը»։ Բացի այդ Էրդողանը խոսել է նրանց մասին, ովքեր չեն ծառայել զինված ուժերի շարքերում՝ գրում է mk-turkey.ru-ն։
«Թող իմանան, որ իրենք շատ բան են կորցրել։ Նախկինում նրանք, ովքեր չեն ծառայել, համարվել են աքսորյալներ, իսկ բանակից փախածները հալածվել են»,- ասել է նախագահը զինվորականների առաջ ելույթ ունենալու ժամանակ։
Սակայն soL լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ խոսելով բանակում չծառայածների մասին նախագահ Էրդողանը մոռացել է իր երկու տղաներին, որոնցից կրտսերը վճարովի հիմքով այլընտրանքային ծառայություն է անցել, իսկ ավագը ոչ պիտանի է ճանաչվել ծառայության համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր