Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

13 հոկ 2018 13:30

Մեր երևանցիների ցավն էլ տանեմ, ոնց ասի՝ կլինի.Հարվորդ չեմ ավարտել, բայց գիտեմ, թե ինչ է պետք ժողովրդին

Մեր երևանցիների ցավն էլ տանեմ, ոնց ասի՝ կլինի.Հարվորդ չեմ ավարտել, բայց գիտեմ, թե ինչ է պետք ժողովրդինԱղջիկ ջան, դու այնպիսի հարցեր ես տալիս, բա ոնց կարող ենք չմասնակցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք իր կուսակցությունը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:
Հարցին, թե մտահոգություն չունին ինքն արդյո՞ք, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրինակով փոքր խմբակցություն կունենա նաև ԱԺ-ում, Ծառուկյանը  նախ ծիծաղեց, ապա հիշեցրեց իրենց բոլոր այն խոստումները, որոնք կատարելու էին, եթե Երևանի ավագանու ընտրություններում հաղթեին իրենք. «Ես իմ երևանցիների համար ուզում եմ, որ լավ լինի: Բայց դա եղավ ոչ թե քաղաքապետի ընտրությունը, այլ հեղափոխական քայլ, ինչը մենք ընդունեցինք, շնորհավորեցինք: Մեր երևանցիների ցավն էլ տանեմ, հաղթողների էլ: Ծառուկյանը քաղաքականությամբ չի ապրում»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ լրագրողները ժողովրդին թյուրիմացության մեջ են դնում. «Իմ ժողովուրդը ոնց ուզում է, այդպես էլ կանենք: Ես ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, արտագաղթը կանգնի: Ես Հարվորդ չեմ ավարտել, բայց իմ պրակտիկան, իմ փորձը հնարավորություն են տալիս իմանալու, թե ինչ է պետք սովորական մարդուն»:
Ինչ վերաբերում է նրան, որ իր խմբակցության պատգամավորները դեմ էին դեկտեմբերին ընտրություններն անցկացնելուն, Ծառուկյանն ասաց, որ ժողովուրդն է այդպես ուզում, ինքը ժողովրդի ցավը տանի, եթե մարդիկ այդպես են ուզում, ուրեմն այդպես պետք է լինի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր