Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 հոկ 2018 15:30

Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել էԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձյալ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

Տարեսկզբից սա արտիստի հինգերորդ հոսպիտալացումն է:

«Նախօրեին Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, սակայն կայուն», – ասել է պաշտպանը:

Նա արտիստի ախտորոշումը չի հստակեցրել՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը:

Դրանից բացի, Պարֆյոնովի խոսքով՝ հոկտեմբերի 22-ին նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով դատական նիստին Ջիգարխանյանի մասնակցությունն անթույլատրելի է՝ կապված ծանր հիվանդության հետ:

«Նախկինում բազմիցս դատարան փաստաթղթեր են ներկայացվել դատավարությանը Արմեն Բորիսովիչի մասնակցության անհնարինության մասին», – լրագրողներին ասել է նա՝ խնդրելով Ջիգարխանյանին «չգրոհել», այլ արտիստին «հանգիստ բուժվելու» հնարավորություն տալ:

83-ամյա Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի Դրամատիկական թատրոնը: Հայտնի է «Բարև, ես եմ», «Անորսալի վրիժառուները», «Շունը խոտի դեզին», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Թեհրան-43», «Զերո քաղաք», «Անձնագիր», «Արքայասպանը» ֆիլմերում խաղացած դերերով: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II, III և IV աստիճանի շքանշաններով, Հայաստանի Պատվո շքանշանով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր