Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար       Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

13 հոկ 2018 20:33

Ոստիկանների հետապնդումից փախչող ջայլամը սրտի կաթված է ստացել

Իսպանիայում ոստիկանության հետապնդումից մասնավոր տան տարածքից փախչող էմու ջայլամը սատկել է սրտի կաթվածից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Կուգաթ դել Վալյես քաղաքում։ Թերթը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ ոստիկանները բռնել են դեռևս կենդանի թռչունին, սակայն հաջորդ լուսանկարում թռչունը արդեն սատկած է։
Կենդանապաշտպանների ասոցիացիան քննադատել է ոստիկանների պահվածքը և առաջարկել դասընթացներ անցկացնել ոստիկանների հետ, որպեսզի նրանք սովորեն, թե ինչպես պետք է վարվել թռչունների հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր