Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

15 հոկ 2018 21:00

Ինչպես էր հասարակության առջև գիշերային ակումբում կրակում Նորատուսցի Արան. տեսանյութ

Ինչպես էր հասարակության առջև գիշերային ակումբում կրակում Նորատուսցի Արան. տեսանյութՈստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երեկ գիշեր ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ Նորատուսցի Արան, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կրակոցների հեղինակ Ա. Բանդուրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես Նորատուսցի Արա, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հետաքննչի որոշմամբ ձերբակալվել է:
Ակումբի տեսախցիկները ֆիքսել են կրակոցները: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր