Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

16 հոկ 2018 19:40

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ

Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։
Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր