Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 հոկ 2018 18:00

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է    փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:
Կարծում եմ, որ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը»,– ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր