Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 հոկ 2018 10:57

«Ժամանակ». Դավիթ Անանյանի ռեկորդը.կոռուպցիոներների, արյունոտ իրադարձություններով անցածների նշանակումներ

«Ժամանակ». Դավիթ Անանյանի ռեկորդը.կոռուպցիոներների, արյունոտ իրադարձություններով անցածների նշանակումներ«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում խայտառակ կադրային նշանակումները շարունակվում են։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած եւ դրանից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ, ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին՝ Արմեն Նանյանը, օրերս նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Արմեն Նանյանի հորաքույրն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հենասյուներից, կոռուպցիայի սիմվոլ համարվող Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանն է։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավանաբար որոշել է խփել բոլոր ռեկորդները՝ հեղափոխությունից հետո նոր Հայաստանում համակարգ վերադարձնելով նախկին կոռուպցիոներներին, սկանդալներով ու արյունոտ իրադարձություններով անցածներին եւ նրանց բարեկամներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր