Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

18 հոկ 2018 12:49

245 հազ. դրամ միջին աշխատավարձ և 27 աշխատատեղ․ Կառավարությունը համաձայնություն տվեց ներդրումային ծրագրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

245 հազ. դրամ միջին աշխատավարձ և 27 աշխատատեղ․ Կառավարությունը համաձայնություն տվեց ներդրումային ծրագրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿառավարության հոկտեմբերի 18-ի նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով առաջարկվում է բավարարել «Յունիվերսալ Քլոզրա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն  ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, հետագայում ելնելով պատվերի ընդհանուր ծավալից և արտադրական ծավալների աճից հնարավոր է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն  ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն  ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն  ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան: Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր