Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

18 հոկ 2018 16:30

Կերչում տուժած աղջիկը մահացել է բժշկական ուղղաթիռում, զոհերի թիվը հասել Է 21-ի

Կերչում տուժած աղջիկը մահացել է բժշկական ուղղաթիռում, զոհերի թիվը հասել Է 21-ի16-ամյա աղջիկը, որը տուժել Էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետտեւանքով, մահացել Է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«16 տարեկան աղջիկը մահացել Է ուղղաթիռում թռիչքի ժամանակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել Է 21-ի: Չոհվածներից 16-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 21 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Զոհվածներից տասներկուսն անչափահասներ են:
Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր