Վրացի միլիարդատիրոջ դեմ մահափորձի պատրաստումը. մեղադրյալներից մեկին կալանավորել են

«Հաշվի առնելով այն վտանգը, որ մեղադրյալ Գ.Մ.–ն կարող է թաքնվել, ճնշում գործադրել ականատեսների վրա եւ ոչնչացնել գործի համար կարեւոր տեղեկությունները՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է ազատազրկում»,–ասված է դատարնի հաղորդագրությունում։
Գործարարի դեմ մահապատժի պատրաստման գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՍԱԴ նախկին աշխատակիցների՝ Գեորգի Մերեբաշվիլիի, Ռեւազ Շիուկաշվիլիի եւ Լեւանա Կարդավայի դեմ։
Դատախազությանը հանցագործությունը բացահայտել հաջողվել է 2007 թվականի փետրվարի 4-ին ու 5-ին թվագրվող երկու աուդիոձայնագրությունների շնորհիվ, որոնք իրավապահները հայտնաբերել են 2016 թվականի դեկտեմբերին մեկ այլ հնչեղ քրգործով մեղադրյալի ձերբակալության ժամանակ։ Ձայնագրություններից մեկում Մերեբաշվիլին մյուս մեղադրյալների հետ քննարկում է Պատարկացիշվիլիի եւ նրա մտերիմների հեռախոսների գաղտնալսման հարցը։
Իր մեղքը չի ընդունում նաեւ Շիուկաշվիլին, որը 4 տարվա ազատազրկման է դատապարտված եւ իր պատիժն է կրում քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի գաղտնի տեսանյութեր պատրաստելու համար։ Բացի այդ, նա անցնում է 2011 թվականի մայիսի 26-ին բողոքի ցույցը դաժանորեն ցրելու գործով։