Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

18 հոկ 2018 20:10

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Զատիկյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ ԶատիկյանըՀոկտեմբերի 17-ին, գիշերը հանկարծամահ է եղել ԱԺ նախկին պատգամավոր, Վարազդատ Զատիկյանը: Նա «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի հարազատ եղբայրն է:
Վարազդատ Զատիկյանը դեռ չէր բոլորել 60-ամյակը: Ծնվել է 1959թ. ապրիլի 10-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում:
Նա ավարտել է Երևանի թիվ 90 դպրոցը, որն այժմ կրում է Վահան Զատիկյանի անունը: Վարազդատ Զատիկյանը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է մի շարք ձեռնարկություններում, մասնակցել Արցախյան գոյամարտին, ապրիլյան պատերազմի օրերին՝ ընկերների հետ մեկնել Արցախ:
2000թ. մայիսի 21-ին թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Եղել ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած էր, երկու զավակների հայր:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ կրտսեր Զատիկյանի մահվան կապակցությամբ, հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում արիություն ու ոգու կորով:
Տեղեկացնում ենք, որ Վարազդատ Զատիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Նոյ թաղամասում գտնվող նրա առանձնատանը, հուղարկավորությունը՝ նույն վայրից՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր