Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

18 հոկ 2018 21:49

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս

Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը  նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սույն թվականի հոտեմբերի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում  մեծ շուքով և հանդիսավորությամբ անցկացվեց միջոցառում նվիրված  «Հայ–ուկրաինական  դիվանագիտական հարաբերությունների 100 -ամյակին, Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 27-րդ տարեդարձին և  Երևանի 2800-ամյա հոբելյանին»:
 
Միջոցառմանը ներկա էին  Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար՝ Բոնդար Վասիլ Միրոնովիչը,  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Լիտվին Պետրո Միխայիլովիչը, Ուկրաինայի արտաքին գործերի բաժնի վարիչ Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը, Վրեժ Սարուխանյանը, Անահիտ Սահակյանը և այլ պատվավոր հյուրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:
 
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար՝ Բոնդար Վասիլ Միրոնովիչը, որը իր շնորհավորանքն ու հիացմունք արտահայտելուց բացի հանձնեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրենին  Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանը.  «Սահակ Ղուդրատյանին  նշանակել Ուկրաինայի պատվավոր հյուպատոս քաղաք Վանաձորում, հյուպատոսական իրավասության շրջանակներում ընդգրկել Հայաստանի Հանրապետության  Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերը»:
 
Ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, շնորհավորեց բոլոր ներկաներին   Հայ– ուկրաինական  դիվանագիտական հարաբերությունների 100 –ամյակի և Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Խորին շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի արտաքին գործերի  նախարար՝ Պավել Կլիմկինին և ողջ դիվանագիտական անձնակազմին նման վստահության համար և ասաց. «Այս նոր պաշտոնը  շատ պարտավորեցնող է, կփորձեմ և կաշխատեմ էլ ավելի բարելավել հայ-ուկրաինական հարաբերությունները»:
Միջոցառումը ավարտվեց հայկական երգով և ազգային պարով, ուսանողների կատարմամբ:
Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը  նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս
Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը  նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս
Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը  նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս
Ուկրաինայի արտաքին գործերի  նախարարի հրամանով Սահակ Ղուդրատյանը  նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր