Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

19 հոկ 2018 15:20

Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր. Փաշինյան

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին:
«Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր: Մենք պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն»,- ասել է նա:
Քաղաքացիները նաև բողոքել են ջրի խնդրից, անդրադարձել դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն տեղեկանալ և լուծել այդ խնդիրը:
«Համայնքապետը գյուղի ֆոնդային ֆոնդերը վաճառե՞լ է, դուք վարելահողեր չունե՞ք, քրեական գործ կա հարուցված այս հարցի շուրջ, հուսանք՝ խնդիրն արագ կհարթվի»,- ասել է նա:
Վարչապետի պաշտոնակատարը խոստացել է մանրամասն ծանոթանալ խնդիրներին և լուծման ուղիներ առաջարկել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր