Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 հոկ 2018 16:00

Առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. ՀՀԿ-ն չի պատրաստվում այլ կուսակցությունների նման իր անունը փոխել, իր դեմքը փոխել

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ն դեռևս պաշտոնական որոշում չի ներկայացրել, բայց քննարկումները շարունակվում են: ShantNews.am-ի այն հարցին, թե կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ Հանրապետականը գուցե միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ պետք  հասկանան, թե այդ համագործակցությունն ում հետ, ինչի շուրջ ու հանուն ինչի պետք է լինի:
Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները: Այսինքն՝ Հանրապետականը չի պատրաստվում այլ կուսակցությունների նման իր անունը փոխել, իր դեմքը փոխել, արհեստական ռեբրենդինգ անել»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը շեշտում է, որ իրենք իրավունք չունեն դավաճանելու այն սկզբունքները, որոնք դրվել են Հանրապետականի ստեղծման օրից ի վեր:

«Ով գնում է, բարի ճանապարհ, ով մնում է,  թող պատրաստ լինի քրտնաջան աշխատանքի»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս ընտրություններում հույսը դնելու են իրենց գաղափարախոսության, իրենց արած աշխատանքի, իրենց ծրագրերի, իրենց արած սխալների սրբագրման, իրական ընդդիմություն լինելու անհրաժեշտության և իշխանական ախորժակը զսպելու վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր