Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 հոկ 2018 17:57

Չինաստանը «արհեստական Լուսին» դուրս կբերի ուղեծիր

Չինաստանը «արհեստական Լուսին» դուրս կբերի ուղեծիրՉինաստանը պլանավորում է մինչև 2022 թվականն ուղեծիր արձակել մինչև չորս «Արհեստական Լուսին» (Renzao Yueliang, «Ժենցզաո յուելյան») արբանյակներ՝ գիշեր ժամանակ Երկրի մակերևույթի լուսավորման համար ութ անգամ ավելի ինտենսիվ արտացոլման միջոցով, քան Երկրի բնական արբանյակը: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է China Daily թերթը, այդ օբյեկտներից առաջինը պլանավորվում տիեզերք արձակել արդեն 2020 թվականին:
«Չինաստանը պլանավորում է Չենդու քաղաքի (Սիչուանի նահանգ, Հարավարևմտյան Չինաստան) երկնքում «Արհեստական Լուսինն» ուղեծիր դուրս բրել Սիչան տիեզերակայանից (գտնվում է նույն տարածաշրջանում) 2020 թվականին»,- նշել է հրատարակությունը: «Եթե արձակումը հաջող լինի, ևս երեք այդպիսի օբյեկտներ կարձակվեն 2022 թվականին»,- մեջբերում է թերթը Չենդու քաղաքում Տյանֆուի նոր շրջանի Գիտական ասոցիացիայի ղեկավար Ու Չունֆենի խոսքը, որը տնօրինում է այդ նախագիծը: «Արհեստական Լուսինը» լուսավորման արբանյակ է՝ գիշերը բնական արբանյակի լրացման համար, մասնագետների գնահատումներով՝ այն ութ անգամ ավելի պայծառ կլինի: Այդ բնութագրերին կհասնեն այն բանի շնորհիվ, որ վերջինս կգտնվի Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա, ինչը շատ ավելի մոտ է մինչև Լուսին 380 հազար կիլոմետր հեռավորությունից»,- հավելել է գիտնականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր