«168 ժամ». Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «համոզողների» մեջ է եղել նաեւ Վլադիմիր Գասպարյանը

Ստորագրողների ցանկում մի քանիսի անունները շատերի զարմանքն առաջացրեց: «168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:
Ըստ նույն աղբյուրների՝ վերջինս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել է գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնխչի) հետ:
Բայց սա չէ ամենահետաքրքիրը, այլ այն, որ նշյալ վայրում այդ գործարար պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների նախաձեռնած հայտարարությանը միանալուն համոզողների թվում է եղել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով օրերս, ի զարմանս շատերի, նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Մեր տեղեկություններով՝ նրանց համոզողներից է եղել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում