Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

20 հոկ 2018 13:30

Զերծ մնացեք երեխաներին քաղաքական քարոզարշավին ներքաշելուց.կոչ՝ իշխանություններին

Զերծ մնացեք երեխաներին քաղաքական քարոզարշավին ներքաշելուց.կոչ՝ իշխանություններինՀոկտեմբերի 18-ին «Փաստերի ստուգման հարթակը» նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կուսակցության անդամ Սևակ Միքայելյանին օժանդակելու նպատակով ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, դպրոցների տնօրեններին աշխատանքի ժամին կուսակցական քարոզչության մեջ ներգրավելու, ավելին՝ ուսուցիչներին ու աշակերտներին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու անթույլատրելի գործունեության մասին։

Հասարակական կազմակերպության անդամները տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և, ներկայանալով Սասուն Միքայելյանի անունից, տնօրենից ճշտել, թե «որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին», ինչին տնօրենը պատասխանել է, որ «իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին», նաև առաջարկել է ներգրավել 9-րդ դասարանցիներին։ Նույն օրը սոցիալական ցանցերով տարածվել է տեսանյութ, որտեղ դպրոցական երեխաները խմբով արտասանել են «ես անում եմ իմ քայլը..․» երգի բառերը:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում կրթական հաստատությունների տնօրեններին, դաստիարակներին և ուսուցիչներին զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից, հրաժարվել դպրոցի ռեսուրսի հաշվին օժանդակելու որևէ քաղաքական կուսակցության, այդ թվում նաև իշխող։

Կոչ ենք անում նաև բոլոր կուսակցությունների, և հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչներին զերծ մնալ վարչական միջոցների՝ քաղաքական կամ անձնական նպատակներով օգտագործելու փորձերից և հատկապես երեխաներին քաղաքական քարոզարշավին ներքաշելուց:
Քաղաքական քարոզը դպրոցում անընդունելի է, քանի որ այն կարող է խաթարել ուսումնական գործընթացը և հավասարվել երեխաների որպես անհատ սեփական դիրքորոշումն ինքնուրույն ձևավորելու գործընթացի ժամանակ ճնշում գործադրելուն։
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր