Մարկո Ռուբիոն հետաձգել է այցը Իսրայել, նախատեսվում էր Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվшծները          Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել       Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»    

20 հոկ 2018 15:06

Քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները ձերբակալվել են

Քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները ձերբակալվել ենՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշտանգում) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր