NASA-ն պատրաստվում է մարդիկ ուղարկել Վեներա

Նախագծի նկարագրությունը զետեղված է NASA-ի կայքում: «Փոթորիկների մոլորակի» մակերևույթի վրա իջնել չի ենթադրվում: Չնայած այն բանին, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման է Երկրին, դրա մթնոլորտի առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ այդ երկնային մարմնի մակերևույթն այն աստիճան է շիկացած, որ այնտեղ կապարը կարող է հալվել: Դրա փոխարեն մթնոլորտի վերին շերտերում՝ մոտավորապես 50 կիլոմետր բարձրության վրա, ճառագայթման խտությունն ու մակարդակը միանգամայն հիշեցնում են երկրայինը:
Հենց այստեղ էլ, NASA-ի մասնագետների մտահղացմամբ, պետք է մի ամբողջ ամիս անցկացնեն երկու աստղանավորդները՝ դիրիժաբլի անձնակազմը, որն ուղեծրից կիջեցվի պարաշյուտով: Այդ ամբողջ ժամանակ նրանք կկարողանան կատարել հետազոտություններ և «օդից» ուսումնասիրել մոլորակը: Այնուհետև, երբ պաշարեղենն ու թթվածինն սպառվելու վրա լինեն, անմիջականորեն դիրիժաբլից կնետվի հրթիռ, որով անձնակազմը կվերադառնա ուղեծիր, որտեղ նրանց կսպասի տիեզերանավը, որով նրանք արդեն կուղևորվեն Երկիր: