Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 հոկ 2018 17:05

Դպրոցականը ատրճանակ է բերել

Դպրոցականը ատրճանակ է բերել Ֆրանսիայի Կրետեյ քաղաքում լիցեի 15–ամյա աշակերտը խաղալիք ատրճանակով սպառնացել է ուսուցչուհուն։ Այժմ նրան մինչև 3,5 տարի ազատազրկում է սպառնում։ Այս մասին հաղորդել է Le Parisien պարբերականը։
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպը նկարահանել և համացանցում տեղադրել են կասկածյալի դասընկերները։ Տեսանյութում դեռահասը ուսուցչի վրա ատրճանակ է պահում և պահանջում, որ նա, չնայած իր ուշացմանը, մատյանում նշի դասին իր ներկայությունը։
Ուսուցչուհին ոստիկանությունում դիմում է գրել հաջորդ օրը։ Չնայած աշակերտի ձեռքի ատրճանակը խաղալիք է եղել, նրա գործողությունները որպես քրեական հանցագործություն են դիտարկվել։ Եթե դպրոցականը 16 տարեկան լիներ, նրան մինչև յոթ տարվա ազատազրկում կսպառնար, սակայն այս դեպքում ժամկետը 3,5 տարի կարող է լինել՝ հաշվի առնելով տարիքը։
Կասկածյալը նույն օրը հոր հետ ոստիկանություն է ներկայացել։ Նրա խոսքերով՝ տեղի ունեցածը կատակ է եղել. նա իրականում չի ցանկացել վախեցնել ուսուցչուհուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր