Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն
![Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն](https://hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540215857_di.jpg)
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել առանց փաստաթղթերի մի տղամարդ, որը հետագայում մահացել է: Ոստիկանությունը զանգահարել է իրենց հարազատին երկար ժամանակ փնտրող մի ընտանիքի և հայտնել է, որ հարկավոր է ճանաչել հանգուցյալին: Անհայտ կորածի հարազատները զննել են դիակը և հայտարարել, որ դա այն մարդն է, ում իրենք փնտրում են:
Հուղարկավորությունից որոշ ժամանակ անց, սակայն, այն տղամարդը, ում փնտրում էր ընտանիքը, վերադարձել է տուն: Ոստիկանությունն այժմ ենթադրում է, որ հուղարկավորվածը Տորոնտոյում հայտնի երաժիշտ Սքոթ Քաշնին է եղել: Նա կորել է 2018 թվականի ամռանը: Վարկածը հաստատելու համար հանգուցյալի մարմինը էկսգումացիայի է ենթարկվելու: