Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 հոկ 2018 18:52

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կոչը՝ հավաքվել ԱԺ այգում. չի բացառվում հերթական սաբոտաժի փորձն արվի

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կոչը՝ հավաքվել ԱԺ այգում. չի բացառվում հերթական սաբոտաժի փորձն արվիԵրեւանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ-ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09 : 30 -ին»:
Վաղը խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո լուծարվելու է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր