«Հրապարակ».Ափսոս է պաշտոնը. Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար
![«Հրապարակ».Ափսոս է պաշտոնը. Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար «Հրապարակ».Ափսոս է պաշտոնը. Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար](https://hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540362361_136.thumb_.jpg)
Ինչպե՞ս կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպե՞ս կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին։
Ի՞նչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հանել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը։
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում։ Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմարվել «Նիկոլի ժամանակներին»։
Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի։ Չի կարելի կրել «ՀՀ նախագահ» բարձր անունը եւ այդքան անշուք դեր կատարել երկրի կյանքում։ Ափսոս է պաշտոնը։ Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: