Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 հոկ 2018 11:45

Պատկերացնո՞ւմ եք՝ հեղափոխությունից 15 օր անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում և բռնվում

Պատկերացնո՞ւմ եք՝ հեղափոխությունից 15 օր անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում և բռնվումՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, որի իմաստն այն է, որ մինչև 2018թ. ապրիլը Հայաստանում որոշիչ ուժ էր հանդիսանում տնտեսական, քրեական, քաղաքական էլիտան, իսկ դրանից հետո դոմինանտ ուժը դարձավ ժողովուրդը։

«Հաայստանում հեղափոխություն տեղի է ունեցել, բայց ամբողջական իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել։ Պետական կառավարման համակարգը ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ, այլև հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտում պահած»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարելի է 2018թ. ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով անցնել կաշառք վերցնել, յուրացումներ անել. «Ընդ որում՝ հեղափոխությունից նույնիսկ օրեր անց։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նման իրադարձություններ են տեղի ունեցել, բայց կա պաշտոնյա, որը կաշառք է պահանջում և վերցնում, կա պաշտոնյա, որը յուրացում է թույլ տալիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ հեղափոխությունից 15 օր անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում և բռնվում»։

Նրա դիտարկմամբ՝ հին համակարգին ազդակներ են փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի և հին համակարգը վերադառնալու է.
«Նրանց ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն ու նախկին իշխող համակարգն է։ ՀՀԿ ներկայացուցիչները հրապարակավ հայտարարել են, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նախադրյալներ չկան, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2022թ.։ Այս ամենն արվել է մի քանի նպատակով. նախ՝ կոնսոլիդացված պահել Հայաստանում եղած կոռումպացված համակարգը, երկրորդ՝ Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, հնարավորինս խաթարել տնտեսական և ներդրումային միջավայրը, հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար և սպասել հարմար պահի՝ ռևանշի հասնելու համար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև օրս ռևանշի հասնելու երեք իրական փորձ է եղել. «Առաջինը Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը ձախողվեց ժողովրդի հուժկու մերժման պատճառով, երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականցվում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական համատեքստում, բայց ընդամենը 2 ժամվա ընթացքում շուրջ 80 հազար ՀՀ քաղաքացի շրփափակեց ԱԺ շենքը։
Երրորդ քայլն այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն տապալեց ԸՕ-ում կատարվող փոփոխությունները։ Դա արվեց նրա համար, որ գալիք ընտրությունները տեղի ունենան ռեյտինգային ընտրակարգը, որովհետև հույս ունեն, թե առաջիկա ընտրություններին կարող են հասնել ռևանշի։ Պատճառը Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններն էին, երբ պարզվեց, որ հին  ընտրակարգը Սյունիքում դեռևս կենսունակության նշաններ է ցույց տալիս»։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀԿ-ն հույս ունի, թե կարող են հաջորդ ընտրություններում կիրառել Կապանի մոդելը. «Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը կապված էր Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ։ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող քան ժողովրդական իշխանությունը։ Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն։ Սա ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց է։ Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանես, ահա սա էր Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր