Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 հոկ 2018 14:54

Մենք հավաստի ինֆորմացիա ունենք, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են ՍԴ-ում. Փաշինյանը ՍԴ հնարավոր որոշման մասին

Մենք հավաստի ինֆորմացիա ունենք, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են ՍԴ-ում. Փաշինյանը ՍԴ հնարավոր որոշման մասինՄենք հավաստի ինֆորմացիա ունենք, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել եւ այդ հարցով քվեարկություն չի եղել, դա չի կարող ԱԺ-ն լուծարելու հիմք դառնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դրվեր կասկածի տակ, պրոցեսը մտներ փակուղի։ Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր տեղի ունենա քվեարկություն, որին չմասնակցեք կամ մասնակցելիս կողմ չքվեարկեք կամ դեմ քվեարկեք, որպեսզի այս հարցը փակվի։ Պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին եւ պահվածքին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր