Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 հոկ 2018 10:34

«Հրապարակ». «Ֆիֆթի-ֆիֆթի» է հնարավորությունը. ԸՕ-ն անցկացնելու հոգսը դրեցին «Ծառուկյանի» վրա

«Հրապարակ». «Ֆիֆթի-ֆիֆթի» է հնարավորությունը. ԸՕ-ն անցկացնելու հոգսը դրեցին «Ծառուկյանի» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ երկուշաբթի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կանի, որ քննարկի նոր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն ԸՕ ընդունումը մեծ հարցականի տակ է․ «Ֆիֆթի-ֆիֆթի է հնարավորությունը, կարծում եմ՝ գործարարների մի մասը, որքան էլ նրանց ճնշեն, արդեն Հայաստանում չեն, դժվար էլ գան, որովհետեւ ոչ թե ՀՀԿ-ի կողմից են խաղում, այլ՝ իրենք իրենց։ Նրանք ցանկանում են, որ ռեյտինգայինը պահպանվի, իրենք ՔՊ-ով կրկին գան ԱԺ։

Կլինեն նաև օբյեկտիվ բացականեր՝ գործուղում, հարսանիքի քավորություն։ Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ չի կարող «կողմ» քվեարկել։ «Ելքը» նախորդ օրը հայտարարեց, որ իրենցից գնում էր ստորագրել արտահերթի ձևաթղթի տակ, արել են, թող ԲՀԿ-ն որոշի, թե ոնց է կազմակերպում քվեարկության դրական ելքը։ Այսինքն՝ ԸՕ-ն անցկացնելու հոգսը դրեցին Գագիկ Ծառուկյանի և նրա ֆրակցիայի վրա՝ ակնարկելով նախորդ անգամվա բացակաները»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր