Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների          Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին նշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ       ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը    

25 հոկ 2018 11:08

100-ամյա տղամարդուն մինչև 7 տարվա ազատազրկում՝ 92-ամյա կնոջ դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար

100-ամյա տղամարդուն մինչև 7 տարվա ազատազրկում՝ 92-ամյա կնոջ դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համարԱվստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող ծերանոցում 100-ամյա տղամարդը սեռական հանցանք է գործել 92-ամյա կնոջ հանդեպ՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Դեպքը տեղի է ունեցել ճաշի ժամին։ Ոստիկանությունը չի հստակեցնում, թե ինչ է հատկապես արել երկարակյաց տղամարդը։ Հայտնի է միայն, որ նրան մեղադրում են անպարկեշտ հարձակման մեջ։ Ավստրալիական օրենքներով այսպես անվանում են ուրիշի սեռական օրգաններին առանց նրա համաձայնության ձեռք տալը եւ սեռական ենթատեքստ ունեցող այլ գործողությունները։

Ծերանոց եկած ոստիկանները կալանավորել են տղամարդուն։ Նրան մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Դատը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր