Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով          Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար       Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

25 հոկ 2018 13:04

Պարզվել է, որ ինքնաթիռների վայրէջքի ժամանակ ամենաշատը ծափահարում են հայերը

Պարզվել է, որ ինքնաթիռների վայրէջքի ժամանակ ամենաշատը ծափահարում են հայերըՊարզվել է, որ ինքնաթիռների վայրէջքի ժամանակ ամենաշատը ծափահարում են հայերը: Երբեմն նույնիսկ հայերը ծափահարում են դեռ մինչև անիվների՝ գետնին դիպչելը: Այս մասին հայտնում է ռուսական սոցիոլոգիական ընկերություններից մեկը:

Կատարված հարցումները փաստել են, որ ուղևորների կեսից ավելին՝ 53 տոկոսը, ծափահարում է վայրէջքի ժամանակ, ընդ որում՝ 37 տոկոսը ծափահարում է միշտ, իսկ 16 տոկոսը՝ տրամադրությունից կախված: Ուղևորների 22 տոկոսն էլ ընդհանրապես դեմ է այդ սովորությանը:
Ի դեպ, օդաչուները ևս կողմ չեն ծափահարություններին, քանի որ չեն լսում ընդհանրապես, թե ինչ է կատարվում սրահում: Օդաչուներն ասել են, որ վայրէջքի ժամանակ իրենց ամբողջ ուշադրությունը սարքավորումների  վրա է: Եթե, այնուամենայնիվ, ուղևորն ուզում է ծափահարել, ապա օդաչուները խորհուրդ են տալիս դա անել այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն կանգնած է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր