Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին    

26 հոկ 2018 10:18

«Իրավունք».ՌԴ-ում հայ խոպանչիների հետեւից են ընկել. նրանց համատարած դեպորտ են անում

«Իրավունք».ՌԴ-ում հայ խոպանչիների հետեւից են  ընկել. նրանց համատարած դեպորտ են անում«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, խոպանչիները, հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլ՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, եւ բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են երկիր մուտք գործելուց եւ ուղարկել Հայաստան:
Աշխատանքից զրկված հերթական խումբը, որը ճանապարհներ է փնտրում՝ կրկին Ռուսաստան վերադառնալու, «Իրավունքին» տեղեկացրեց, որ ՌԴ ոստիկանությունը, մեղմ ասած, հայ խոպանչիների հետեւից է ընկել. «Առիթ են փնտրում, որ դեպորտ անեն»:
Իսկ ՌԴ մուտքի արգելք տրվում է առնվազն 5 տարով, այսինքն՝ հինգ տարի տվյալ անձը ու իր ընտանիքը զրկվում են միակ ապրուստի միջոցից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր