Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 հոկ 2018 12:23

Վարչապետը լավ էլ տեղեկացված է, չպետք է հայտարարեր այդ մասին, սա այլ տեղ է տանում

Վարչապետը լավ էլ տեղեկացված է, չպետք է հայտարարեր այդ մասին, սա այլ տեղ է տանումԱրմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորը, որն առաջիկայում կձերբակալվի կաշառքի գործով, Դաշնակցություն խմբակցությունից է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նա միաժամանակ չցանկացավ ենթադրություններ անել, թե ում մասին է խոսքը:
Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ մինչեւ իրավապահների հայտարարությունն առաջինը վարչապետն է խոսում այդ մասին եւ սա այն դեպքում, երբ նա հայտարարում էր, թե չի միջամտելու իրավապահների գործին, Ռուստամյանը պատասխանեց. «Մի կողմից հայտարարում են, որ չենք միջամտում դատական գործերին, քննությանը, բայց վարչապետը լավ տեղեկացված էր: Եթե վերանանք այն բանից, որ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ապա պետք է հստակ յուրաքանչյուր պատգամավոր գիտակցի, որ պաշտպանված չէ անձեռնմխելիությամբ: Մանդատը չպետք է դառնա հնարավորություն՝ անգործունեություն ծավավելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ նա երկրի վարչապետն է եւ իրեն զեկուցվում է տիրող իրավիճակը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Վարչապետն ավելի տեղեկացված պետք է լինի, քան՝ մյուսը, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, սա մի քիչ այլ տեղ է տանում: Նման հայտարարություններից հետո ենթադրելի է, որ ոչ միայն տիրապետում է, այլ նաեւ դրա մեջ ներգրավված է եւ կարող է այլ հետեւությունների տեղիք տալ: Դրա կարիքը չկար, որ մինչեւ հարցի ԱԺ բերելը վարչապետը հայտարարեր: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարարությունները պետք է վարչապետն անի»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր