Բռնությունը որպես գործիք պետք է բացառվի.պանություն կատարած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ համաներումը վերաբերի Նորքի զինված խմբին՝ հաշվի առնելով այն, որ այն վերաբերում է Սասնա ծռերին, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ չի կարող ասել, մոտեցումների տարբերություն կա:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի. «Իմ դիրքորոշումը շատ հստակ է: Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը: Դա սկսվում է հայտարարությունների, նախապատրաստությունների մակարդակով: Մենք թույլ չենք տալու, որ հասնի իրագործման մակարդակին: Ես հասկանում եմ, որ մենք անցումային շրջանում ենք, բայց քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, քաղաքական պրոցեսների մեջ բռնության ցանկացած փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը՝ օրենքի սահմաններում»:
Մասնավորապես սասնա ծռերի մասով վարչպաետի պաշտոնակատարն ասաց, որ սպանություն կատարած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու: