Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

29 հոկ 2018 10:02

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերին և կավարտվի հունվարին

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերին և կավարտվի հունվարինԻրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Ըստ նախագծի՝  հայտարարվում է 2018 թվականի նոյեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2018 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ պետք է իրականացվի զորացրում:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակվում են սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկվում են Ոստիկանության համա­պա­տասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր