Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

29 հոկ 2018 14:27

Տեսանյութ.Պակասում էր ընդամենը մեկ ձայն. ԸՕ նախագծի ընդունումը դարձյալ տապալվեց

Տեսանյութ.Պակասում էր ընդամենը մեկ ձայն. ԸՕ նախագծի ընդունումը դարձյալ տապալվեց62 կողմ, 2 դեմ հարբերակցությամբ ԱԺ-ն կրկին տապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը:
Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:
ՀՀԿ-ն հայտնել էր, որ կողմ չի քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ից կային բացակա պատգամավորներ. «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը ողջ կազմով մասնակցում էին քվեարկությանը:
«Չեմ ուզում ասել՝ ՀՅԴ-ն է մեղավոր, կամ ՀՀԿ-ն, բայց սա սաբոտաժ էր՝ ամեն ինչ անել, որ չանցնի»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընտրություններին կգնան հին օրենսգրքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր