Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

29 հոկ 2018 18:00

Ձերբակալված ռուս միլիարդատերը դժգոհել է բանտում անընդհատ հնչող միևնույն երաժշտությունից

Ձերբակալված ռուս միլիարդատեր Զիյավուդին Մագոմեդովը  բողոքել է ՔԿՀ-ում հնչող  միատեսակ երաժշտությունից: Այս մասին կիրակի հայտնում է «Интерфакс»-ը:
Հանրային դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովի խոսքով` միլիարդատիրոջը բողոքի պատճառն այն է. որ ՔԿՀ-ում անընդհատ միացված է ռադիոյի մեկ ալիք, որով միշտ հնչում են միևնույն երգերը: 
Մելնիկովը նշել է, որ գործարարը այլ բողոքներ չունի: Միլիարդատեր Մագոմեդովին տարբեր պատճառներով արդեն 7-րդ անգամն են տեղափոխում մի խցից մյուսը: Այժմ նա գտնվում է մի վերանորոգված խցում և ուրախանում է, որ իր սենյակում ամեն ինչ կոկիկ է և հեռուստացույցը անխափան գործում է. այժմ նա կարող է հանգիստ հետևել UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարտերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր