Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին       Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա    

29 հոկ 2018 20:35

Նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ՝ Մալաթիայի Ոստիկանության բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր