Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 հոկ 2018 10:18

«Հրապարակ».ՀՀԿ--ի վերջին ճիգերը՝ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով

«Հրապարակ».ՀՀԿ--ի վերջին ճիգերը՝ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։
Դավիթ Հարությունյանը կարծում է, որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում եւ օգնել ֆրակցիային։

Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարածքային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է։
Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով։ Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկայանալ ընտրողին․ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, եւ կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր