Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

31 հոկ 2018 20:30

Եթե համաներումը տարածվի Մայրապետյանի վրա, նա գուցե հրաժարվի

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի՝ կալանավորման դեմ բողոքը դատարանը մերժել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ միառժամանակ մերժվել է նաեւ խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու միջնորդությունը․ գրավի չափը նրանք թողել էին դատարանի հայեցողությանը։
Ըստ պաշտպանի՝ կալանավորումից հետո որեւէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, իսկ դրանից առաջ չի կարող ասել, քանի որ նախաքննության գաղտնիք է։
Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ էլ դեռ չի որոշել դիմելո՞ւ է դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար, թե՞ ոչ, սակայն նրա վիճակը այդքան էլ լավ չէ․ «Արտաքնապես որ նայում ես, շփվում ես հետը, ինքը ասում է՝ ես լավ եմ։ Բայց դա այն հիվանդությունն է, որ ամեն վայրկյան մարդու մոտ կարող է ինչ-որ երեւույթներ առաջանալ, ինքը ներկայացնում է, ասում է՝ շատ լավ եմ։ Բայց դա հարաբերական է, քանի որ իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ իր հիվանդության նկարագրի վերաբերյալ, որ կարդում ես դա, հասկանում ես, որ ամեն պահի այդ հիվանդության առկայության դեպքում մարդու վիճակը կարող է լինել կրիտիկական»։
Հարցին՝ համաներումը տարածվելո՞ւ է նաեւ Մայրապետյանի վրա, պաշտպանը նշեց՝ եթե անգամ տարածվի էլ, հնարավոր է հրաժարվի իր պաշտպանյալը․ «Ես համաներման նախագիծն եմ կարդացել, պիտի փոփոխությունների ենթարկվի, դրանից հետո նոր մտածենք։ Համաներումը հանցագործություն կատարած անձանց է վերաբերվում, բայց այս մարդն իր մեղքը ընդհանրապես չի ընդունում։ Նենց չի, որ ասես՝ լավ գլխառադ անենք, կիրառեք, թողեք գնամ տուն։ Էս մարդն էլ էդ մարդը չի, որ ասի, հա, ես մեղավոր եմ, եթե իհարկե տարածվի։ Գտնում եմ, որ ինքն էնքան պատվասեր մարդ է, որ ասի՝ դե լավ, ես մեղավոր եմ։ Բացի դա, նախագիծը դեռ նախագիծ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր