Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 հոկ 2018 21:30

Սամվել Ալեքսանյանն ու Ալիկ Սարգսյանը «Իմ քայլի» ցուցակում կլինե՞ն

Սամվել Ալեքսանյանը, Ալիկ Սարգսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած եւ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած 18 պատգամավորների հետ, որոնք հիմնականում գործարար շրջանակի մարդիկ են, որեւէ պայմանավորվածություն չի եղել՝ ասաց Լենա Նազարյանը։
ՀՀԿ–ի համար տարածքներում ձայներ ապահոված հեղինակություններին, որոնք միտում ունեն իշխող նոր ուժի կողմն անցնել, Լենա Նազարյանն ասում է, վերապահումով են մոտենալու. «Թաղային հեղինակությունները քաղաքական գործիչներ չեն, մենք ուզում ենք, որ մեր ցուցակում լինեն մարդիկ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այսինքն, օրենքներ մշակելիս հստակ պետք է իմանան՝ում շահերին են դրանք ծառայելու»։ 
Նա վստահեցրեց, որ անգամ «ռեյտինգային» ընտրակարգով մասնակցության համար չեն դիտարկում քրեաօլիգարխիկ հեղինակություններին. «Մեր ցուցակում եւ մեր շրջապատում չկան մարդիկ, որոնք քրեական հանցագործությունների հետ կապ ունեն, նրանք չեն լինի մեր ցուցակում, նրանցով պետք է հետաքրքրված լինեն իրավապահ մարմինները։ Մեր ցուցակում ընդգրկված կլինեն շատ հարգված մարդիկ՝ հասարակական–քաղաքական գործիչներ»։
Մարզերում «Իմ քայլը» կգործակցի այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են քաղաքական գործունեությամբ եւ կարող են իրենց գիտելիքը, ներուժը կիրառել ԱԺ–ում օրենքներ մշակելու համար։
«Ես հասկանում եմ, երբ ԱԺ–ում կան պատգամավորներ, որոնք ներկայացնում են բիզնես շահերը, գործարարների շահերը, մաքսային, հարկային քաղաքականության հետ կապված խնդիրներ, միեւնույն ժամանակ նրանց կողքին կան պատգամավորներ, որոնք պաշտպանում են աշխատողների, արհմիությունների, հանքափորների շահերը, նրանց կողքին կան պատգամավորներ, որոնք պաշտպանում են շրջակա միջավայրի, բնապահպանության շահերը։ Այդ բոլոր պատգամավորների բանավեճի արդյունքում գտնվում է հավասարակշռված լուծում։ Բայց  եթե ԱԺ–ում մի խմբակցության գերակշիռ մասը ներկայացնում են մարդիկ, որոնք ընդամենը մի շահի ներկայացուցիչներ են եւ չկան հակակշռող շահերի ներկայացուցիներ, խնդիր է առաջանում։ Իսկ թաղային հեղինակությունները չեմ պատկերացնում՝ ում շահերն են ներկայացնելու, բացի իրենց անձնական պաշտպանությունը երաշխավորելուց»,–ասաց Լենա Նազարյանը։ 
Նշենք, որ նոյեմբերի 1–ին ԱԺ–ն կքննարկի Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը։ Քաղաքական ուժերը հայտարարել են, որ վարչապետ չեն ընտրելու եւ 6–րդ գումարման Խորհրդարանն արձակվելու է օրենքի ուժով։ ԱԺ նոր ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, որտեղ պահպանված է «ռեյտինգային» ընտրակարգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր