Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

01 նոյ 2018 10:02

«Ժողովուրդ».ՀՔԾ-ի կասկածելի դանդաղկոտությունը. ու հիմա նրան փնտրում են՝ հայտարարելով հետախուզում

«Ժողովուրդ».ՀՔԾ-ի կասկածելի դանդաղկոտությունը. ու հիմա նրան փնտրում են՝ հայտարարելով հետախուզում«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաեւ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք այդ ընթացքում նաեւ հրազեն են գործադրել, բայց այդ փաստերը թաքցնելու համար դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու հրահանգ է տվել: Եվ այդպես կեղծվել են ապացույցները:

ՀՔԾ այս բացահայտումը միանգամայն սպասելի էր: Ի վերջո, այս տասը տարիների ընթացքում մշտապես խոսվել է, որ Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի դեպքերի գլխավոր պարտակողը: Ընդ որում, սպասվում էր՝ նրան մեղադրանք կառաջադրվի հենց հանցագործություն պարտակելու համար, այնինչ պարզվում է` ժամանակին Հարությունյանը շատ հեռուն է գնացել ու ապացույցներ կեղծել: Բնականաբար, այս ամենը նա ինքնագլուխ չի արել, ու ՀՔԾ-ն դեռ պետք է պարզի՝ կոնկրետ ում հրահանգով է Վահագն Հարությունյանն այդ ամենն արել: Ի վերջո, քրեական գործի նախաքննությունը հիմնականում ընթացել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, եւ Հարությունյանին մեղսագրվող արարքներն արվել են, երբ նախագահը Սարգսյանն էր:
Հուսանք՝ ՀՔԾ-ն կպարզի այս հարցերի պատասխանները: Թեեւ այս գործով ՀՔԾ-ի դանդաղկոտությունը մի տեսակ կասկածելի է, քանի որ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց բավական ուշ` հնարավորություն տալով թաքնվել նախաքննական մարմնից: Ի վերջո, երբ պարզ դարձավ, որ մարտի 1-ի գործին կցված չէ բանակի ներգրավվածության մասին նախկին Փաստահավաք խմբի զեկույցը, առնվազն որպես կասկածյալ պետք է ընդգրկվեր նաեւ նույն Հարությունյանը կարեւոր փաստերը թաքցնելու համար: Բայց դա չարվեց, ու հիմա նրան փնտրում են՝ հայտարարելով հետախուզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր