Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

01 նոյ 2018 10:49

«Հրապարակ».Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին պատին է դեմ տվել. «թեւերը քշտած»՝ մտնելու են թեժ պայքարի մեջ

«Հրապարակ».Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին պատին է դեմ տվել. «թեւերը քշտած»՝ մտնելու են թեժ պայքարի մեջ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջեւ պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պիտի նաեւ ռեյտինգայինով առաջադրվի։ Այդ թվում՝ «քաղաքական թեւը»․ Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամրագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին։ Հիմա նրանք ստիպված են լինելու «թեւերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերեւա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի։ Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ։ ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը։ Արդյունքում ամեն ինչ մնացել է գաղափարական հանրապետականների փխրուն ուսերին։ Կարճ ասած՝ Ընտրական օրենսգրքի տապալումը, իրականում, ՀՀԿ-ականների շահերից չէր բխում, պարզապես «հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր